Միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների հերթական հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մարտին. Իրակլի Անթաձե
Միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների հերթական հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մարտին. Իրակլի Անթաձե

Ընթանում են ինտենսիվ խորհրդատվություններ, որ մոտ ժամանակներս տեղի ունենա Էրգնեթիի միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի հերթական փուլը: Այս մասին հայտարարել է ՊԱԾ-ի տեղեկատվա-վերլուծաբանական դեպարտամենտի փոխտնօրեն, Իրակլի Անթաձեն:

Ինչպես նշել է Իրակլի Անթաձեն, հանդիպումը կարող է անցկացվել այս տարվա մարտի սկզբին:

«Ճշգրիտ ամսաթիվը դեռ անհայտ է, բայց մենք ցանկանում ենք, որ հանդիպումը տեղի ունենա որքան հնարավոր է շուտ, և, բնականաբար, ի թիվս այլ խնդրահարույց հարցերի, Էրգնեթիի հանդիպմանը, բարձրացվելու է ապօրինի բանտարկության մեջ գտնվող Զազա Գախելաձեի հարցը, որպեսզի ինչպես Զազան, այնպես էլ մնացած ապօրինի ձերբակալվածները անվերապահորեն վերադարձան իրենց ընտանիքներ», – ասել է Անթաձեն: