Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 56 օտարերկրյա քաղաքացու
Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 56 օտարերկրյա քաղաքացու

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների սերտ համագործակցությամբ, վերջին օրերի ընթացքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 56 քաղաքացու։

ՆԳՆ-ի տեղեկությամբ՝ միգրացիայի վարչության կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Ղազախստանից, Թուրքմենստանից, Բանգլադեշից, Պակիստանից, Եգիպտոսից, Իսրայելից, Կիպրոսից, Մարոկկոյից, Նիգերիայից, Հայաստանից, Ուզբեկստանից և Ադրբեջանից ընդհանուր թվով 56 քաղաքացի։

Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է կրկին մուտք գործել Վրաստանի տարածք։