Միգրացիոն ծառայության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 15 օտարերկրյա քաղաքացու

11:17, 22.05.2025

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված համալիր միջոցառումների շրջանակներում, Վրաստանից արտաքսվել է 15 օտարերկրյա քաղաքացի։ Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը։

Նրանց հաղորդմամբ, Վրաստանից արտաքսվել են Թուրքիայի, Նիգերիայի, Թուրքմենստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Եգիպտոսի, Ռումինիայի, Բանգլադեշի, Լիբանանի, Իրանի և Ռուսաստանի ընդհանուր առմամբ 15 քաղաքացիներ։

«Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։ Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը պատասխանատու է երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար։ Դրա լիազորություններից մեկը Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումն ու արտաքսումն է», – ասվում է ՆԳ նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ