Միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 87 օտարերկրյա քաղաքացիների
Միգրացիայի վարչության աշխատակիցները Վրաստանից արտաքսել են 87 օտարերկրյա քաղաքացիների

Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 87 օտարերկրյա քաղաքացիների։

Միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Եգիպտոսի, Նիգերիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հորդանանի, Բանգլադեշի, Թաիլանդի, Իսրայելի, Լիբանանի, Հարավային Աֆրիկայի, Սուդանի և Սիրիայի 87 քաղաքացիներ։

Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։