Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 84 քաղաքացու

11:00, 30.09.2026

Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ, վերջին օրերի ընթացքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա 84 քաղաքացու։

ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Հնդկաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Թաիլանդի, Լիբանանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Գանայի, Հորդանանի, Պակիuտանի, Նիգերիայի, Ֆիլիպինների, Չինաստանի և այլ պետությունների՝ ընդհանուր առմամբ 84 քաղաքացի։

Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտքի արգելք։

Ընթացիկ տարում միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցների կողմից երկրից արտաքսվել է ավելի քան 3 000 անձ։

Նմանատիպ