Միացյալ թագավորությունում «Գահերի խաղ» հեռուստասերիալին նվիրված նամականիշներ կթողարկեն
Միացյալ թագավորությունում «Գահերի խաղ» հեռուստասերիալին նվիրված նամականիշներ կթողարկեն

Բրիտանական փոստը «Գահերի խաղ» հեռուստասերիալին նվիրված նամականիշներ կթողարկի: Նամականիշների վրա պատկերված են հեռուստասերիալի հերոսները, կախարդական արարածները եւ հայտնի երկաթե գահը:

Ըստ առցանց խանութի տվյալների՝ երկու նամականիշից կոմպլեկտի նվազագույն արժեքը կկազմի 1,21 ֆունտ (1,36 ԱՄՆ դոլար), իսկ ֆիլմի 10 հիմնական հերոսներին նվիրված սահմանափակ քանակությամբ հավաքածուի արժեքը՝ 99 ֆունտ (134.59 ԱՄՆ դոլար):

Նամականիշերը վաճառքի կհանվեն հունվարի վերջին: Այս պահին արտադրանքը հասանելի է միայն նախնական պատվերների համար: