Միացյալ Թագավորությունը կհյուրընկալի միջազգային առաջնորդներին՝ Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության վերականգնման ծրագիր մշակելու համար
Միացյալ Թագավորությունը կհյուրընկալի միջազգային առաջնորդների գագաթնաժողով՝ Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության վերականգնման վերաբերյալ ծրագիր մշակելու համար։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Քիր Սթարմերը։
Վարչապետը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը չի ներգրավվի Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ։ Ինչպես նշում է Սթարմերը, աճող ծախսերին հաղթահարելու լավագույն միջոցը կլինի հակամարտության դեէսկալացիայի հասնելը և Հորմուզի նեղուցի բացումը։