Միացյալ Նահանգները լրացուցիչ 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային

16:12, 13.12.2024

Միացյալ Նահանգները լրացուցիչ 500 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային։

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Նրա խոսքով, Ուկրաինային անհապաղ օգնություն է անհրաժեշտ, և անհրաժեշտ է զենք և տեխնիկա գնել, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանվել ռուսական հարձակումներից։

Ըստ տեղեկությունների՝ նոր փաթեթը ներառում է «Հայմարսների» համար նախատեսված զինամթերք, հակատանկային զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր և թշնամու անօդաչու թռչող սարքերը հետ մղելու համար անհրաժեշտ միջոցներ և այլ զինտեխնիկա։

Այդ օգնությունը Ուկրաինային կփոխանցվի Պենտագոնի պահուստներից։

Միաժամանակ, «CNN»-ը, անանուն աղբյուրների վրա հիմնվելով, գրում է, որ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է մեծ քանակությամբ զենք փոխանցել Ուկրաինային մինչև հունվարի կեսերին Դոնալդ Թրամփի երդմնակալությունը։

Միաժամանակ հեռուստաընկերությունը նշում է, որ խոսքը ոչ թե Ուկրաինային ռազմական աջակցության նոր փաթեթներ փոխանցելու մասին է, այլ այն աջակցությունն արագացնելու, որն արդեն նախատեսված էր։

Նմանատիպ