Մեզ համար անգնահատելի է Անգելա Մերկելի և Գերմանիայի կառավարության անխախտ աջակցությունը մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ. Մամուկա Բախտաձե
Համոզված եմ, Անգելա Մերկելի պաշտոնական այցը նոր մակարդակի կբարձրացնի վրաց-գերմանական հարաբերությունները,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել կանցլերին Վրաստան այցելելու համար1
«Տիկին դաշնային կանցլեր, խորապես շնորհակալեմ Վրաստան այցելելու համար, մեզ համար մեծ պատիվ է, որ հյուրընկալում ենք ձեզ Վրաստանում, որպես ընկերոջը, գործընկերոջը, աջակցողի և մեր երկրի մեծ երկրպագուի:
Համոզված եմ, ձեր պաշտոնական այցը նոր մակարդակի կբարձրացնի վրաց-գերմանական հարաբերությունները, այն հարաբերությունները, որոնց երկդարյա պատմությունը միասին տոնում ենք 2018 թվականին՝ Վրաստան-Գերմանիա տարվա շրջանակներում»,-ասել է Մամուկա Բախտաձեն:
Վրաստանի վարչապետի հայտարարությամբ, Վրաստանի համար շատ կարևոր է Գերմանիայի կանցլերի և կառավարության անխախտ աջակցությունը երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման նկատմամբ:
Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, Վրաստանի համար հպարտություն է, որ նա Գերմանիայի համար հուսալի գործընկեր է: Վարչապետը ընդգծել է նաև Աֆղանստանում «հստակ աջակցություն» առաքելության շրջանակներում գերմանացի և վրացի զինվորականների համատեղ գործողությունները:
Նրա խոսքերով, Վրաստանը հաջող անցել է ժողովրդավարական վերափոխման և եվրոպական ինստիտուտներին մերձենալու ճանապարհը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա այցով Վրաստան է ժամանել այսօր: Այցի շրջանակներում նա արդեն հանդիպել է Մամուկա Բախտաձեի հետ, որից հետո կայացել է ընդլայնված կազմով հանդիպում: Իսկ մինչ հանդիպումը կառավարության գրասենյակի բակում կայացել է Անգելա Մերկելի դիմավորման արարողությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan