Մևլութ Չավուշօղլուի հայտարարությամբ, Դոնալդ Թրամփը նախատեսում է այցելել Թուրքիա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է հուլիսին այցելի Թուրքիա:

Թուրքական մամուլի տեղեկությամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«ԱՄՆ-ի նախագահը հունիսին այցելելու է Եվրոպա: Նա նաև հայտնել է մեկ ամսում Թուրքիա այցելելու պատրաստակամություն»,- հայտարարել է թուրք դիվանագետը:

Դրա հետ մեկտեղ, Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Դոնալդ Թրամփի Թուրքիա այցի ամսաթիվը դեռևս հայտնի չէ: