Մևլութ Չավուշօղլու. Եվրամիության ընդլայնումը պետք է տարածվի Բալկաններից մինչև Վրաստան
Մևլութ Չավուշօղլու. Եվրամիության ընդլայնումը պետք է տարածվի Բալկաններից մինչև Վրաստան

Եվրամիության ընդլայնումը պետք է տարածվի Բալկաններից մինչև Վրաստան,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բուխարեստում՝ ՆԱՏՕ-ի նախարարական համաժողովում իր ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ եվրոպական անվտանգության նոր քաղաքականությունն ապահովելու համար անհրաժեշտ է միասնություն։

«Մենք պետք է վերագտնենք միասնության ոգին, որպեսզի ապահովենք Եվրոպայի նոր անվտանգությունը։ Այս տեսլականի բնական ընդլայնումն է ԵՄ ընդլայնման հեռանկարի վերակենդանացումը: ԵՄ ընդլայնումը պետք է տարածվի Բալկաններից մինչև Վրաստան, ներառյալ Ուկրաինան և Մոլդովան։ Եվ այս տարածաշրջանը չի կարող ամբողջական լինել առանց իմ երկրի՝ Թուրքիայի»,- ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։