Մևլութ Չավուշօղլու. Արևմուտքում կան պետություններ, որոնք ցանկանում են շարունակել պատերազմն Ուկրաինայում, դրանք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, ես նկատի չունեմ միայն Ամերիկան

14:07, 23.08.2022

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ Արևմուտքում կան պետություններ, որոնք ցանկանում են շարունակել պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն։

Ինչպես նշում է թուրք դիվանագետը, Եվրոպայում կան երկրներ, որոնք փորձել են խափանել ուկրաինական ցորենի արտահանման համաձայնագիրը։

«Անհրաժեշտ է ունենալ հրադադար, որը կպաշտպանի Ուկրաինայի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։ Թուրքիան այն երկրներից է, որը Ղրիմի հարցում և ռուսական հարձակումից հետո վճռականորեն պաշտպանել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Արեւմուտքում կան երկրներ, որոնք ցանկանում են շարունակել պատերազմը. Դրանք ՆԱՏՕ-ի անդամ երկրներն են։ Ես նկատի չունեմ միայն ԱՄՆ-ին: Նկատի ունեմ անդամ երկրները։ Նաև եղան պետություններ, որոնք փորձեցին սաբոտաժի ենթարկել ուկրաինական ցորենի արտահանման համաձայնագիրը։ Սա ԱՄՆ-ն էր։ ԱՄՆ ներդրումը հետևյալն էր՝ ռուսական պարարտանյութի նավահանգիստներ արտահանման խոչընդոտների վերացում, բանկային գործարքներ։ Կային եվրոպական երկրներ, որոնք ցանկանում էին սաբոտաժ անել այս համաձայնագիրը»,- ասել է Չավուշօղլուն։

Նմանատիպ