Մեծ շնորհակալություն, մեզ պետք է նման սրտանց ցավաքաշություն. Մերաբ Շարիքաձե
Երեկ Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականը ժամանել է Ճապոնիա: Թիմի կողքին է նաևՄամուկա Գորգոձեն, ով հավաքականին միացել է Լոնդոնում: Մեր հավաքականին օդանավակայանում դիմավորել են լրագրողները և երկրպագուները, ովքեր վրաց ռեգբիստներին մաղթել են հաջողություններ: Երկրպագուների հետ միասին Վրաստանի ազգային հավաքականին դիմավորել են Ճապոնիայում արտակարգ և լիազոր դեսպան, Թեմուր Լեժավան և դեսպանատան աշխատակիցները:
Վրաստանի հավաքականի ավագ, Մերաբ Շարիքաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նման ցավաքաշությունը շատ հաճելի է: Նա շնորհակալություն է հայտնել տեղացիներին և նշել, որ թիմը կենտրոնացած է աշխարհի առաջնության առաջին խաղի վրա, որտեղ Վրաստանը հանդիպելու է Ուելսի հետ:
Մամուլի հետ զրուցել է նաև հավաքականի գլխավոր մարզիչ Միլտոն Հեյգը – «Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել այն աշխատանքի համար, որն իրականացվել է: Շատ գոհ ենք, որ գտնվում ենք Ճապոնիայում: Հույս ունեմ, որ Ֆուկուշիմայի բնակչության հետ կունենանք շփվելու առիթ:
Հիշեցնենք, Վրաստան-ՈՒելս հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին: Աշխարհի առաջնության բոլոր հանդիպումները ուղիղ հեռարձակվելու է առաջին ալիքի եթերով: