Մեծ Բրիտանիայում 474 մարդ է ձերբակալվել արգելված կազմակերպությանը աջակցելու համար
Մեծ Բրիտանիայում օրենքով արգելված կազմակերպությանը աջակցելու համար ձերբակալվել է 474 մարդ։ Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ խորհրդարանի շենքի առջև անցկացվել է «Պաղեստինի գործողություն» խմբի աջակցության հանրահավաք, որտեղ ձերբակալվել է առնվազն 474 մարդ, այդ թվում՝ 466-ը՝ խմբին աջակցելու, հինգը՝ ոստիկանների վրա հարձակվելու և երեքը՝ հասարակական կարգը խախտելու համար։
Ցուցարարները պաստառներ էին պահել տարբեր աջակցող գրություններով։
Ոստիկանությունը հայտարարել է, որ սա վերջին տասնամյակում ձերբակալությունների ամենամեծ շարքն է։
Օրենքի համաձայն՝ խմբին անդամակցելը համարվում է քրեական հանցագործություն, որը նախատեսում է մինչև 14 տարի ազատազրկում։