Մեծ Բրիտանիային Եվրամիությունը լքելու համար ժամանակ է տրվել մինչև հոկտեմբերի 31-ը
Բրեքսիտը մեկ անգամ ևս հետաձգվել է: Եվրամիության լիդերների որոշմամբ, Մեծ Բրիտանիային Եվրամիությունը լքելու համար ժամանակ է տրվել մինչև հոկտեմբերի 31-ը:
Բրեքսիտի հետաձգման պայմանների համաձայն, Լոնդոնին հնարավորություն է տրվում Եվրամիությունից հեռանալ գալիք վեց ամսվա ընթացքում: Սա կլինի այն դեպքում, եթե լորդերի պալատը կհաստատի համաձայնությունը:
«Մեր որոշումը նշանակում է, որ միավորված թագավորությունը ունենալու է ևս վեց ամիս: Ցանկանում եմ դիմել իմ բրիտանացի ընկերներին: Սա բավական ժամանակ է, որ գտնվի ելքը: Խնդրում եմ ձեզ չմատնեք այդ ժամանակը»,-հայտարարել է Եվրախորհրդի նախագահ, Դոնալդ Տուսկը, Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսին:
Նրա խոսքով, մինչև հոկտեմբերի վերջը Լոնդոնին հնարավորություն է տրվում վերանայել բրեքսիտի ռազմավարությունը, կամ ընդհանրապես չեղարկել այն:
Բացի այդ, Եվրամիությունում չեն բացառել, որ հնարավոր է բրեքսիթը կրկին հետաձգվի:
Իր հերթին Թերեզա Մեյը հայտարարել է, որ մոտ օրերին փորձելու է համաձայնության հասնել բրըքսիտի հարցով: