Մեծ Բրիտանիայի վարչապետն այսօր կանցկացնի կառավարության նիստ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր անցկացնելու է կառավարության նիստ:

Մամուլի տեղեկությամբ, վարչապետի և նախարարների հանդիպումը տևելու է հինգ ժամ և այդ հանդիպմանը պետք է որոշվեն կառավարության առաջիկա քայլերը Բրեքսիթի առնչությամբ:

Եվրամիության առաջնորդները ապրիլի 10-ին Բրեքսիթիի հարցով կանեն արտակարգ գագաթնաժողով: Եթե այդ պահի դրությամբ Լոնդոնում չկարողանան հաստատել համաձայնագիրը, ապա ապրիլի 12-ին Բրիտանիային սպասվում է կոպիտ Բրեքսիթ: