Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերի նախկին հրամանատարը հայտարարում է, որ Հորմուզի նեղուցի բացումը ուժի կիրառմամբ անհնար է

14:52, 31.03.2026
FILE PHOTO: Luojiashan tanker sits anchored in Muscat, as Iran vows to close the Strait of Hormuz, amid the U.S.-Israeli conflict with Iran, in Muscat, Oman, March 7, 2026. REUTERS/Benoit Tessier/File Photo

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Թոմ Շարփի հայտարարությամբ՝ Իրանը վերահսկում է իրավիճակը Հորմուզի նեղուցում։

Ինչպես նշում է Շարփը, Հորմուզի նեղուցի բացումը ուժի կիրառմամբ, ինչպես պնդում են ԱՄՆ-ում, անհնար է։ Բացի այդ, նրա խոսքով, քանի դեռ Իրանը չի համաձայնել դադարեցնել հարձակումները նեղուցով անցնող նավերի վրա, ուժի կիրառումը «հավանաբար չի աշխատի»։

«Իրանը վերահսկում է այս իրավիճակը, կարծում եմ՝ դա հստակ է, և կարծում եմ, որ ապագայում էլ այդպես կշարունակեն», – հայտարարել է Թոմ Շարփը՝ հավելելով, որ դրա փոփոխությունը նրանց շահերից չի բխում։

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերի նախկին հրամանատարը նաև նշել է, որ Իրանից է կախված, թե ինչ կընտրի երկիրը անել առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում։

Նմանատիպ