Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Լիզ Թրասը
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Լիզ Թրասը։ Քվեարկության արդյունքները քիչ առաջ հրապարակվեցին բրիտանական «Պահպանողական կուսակցության» համագումարում։
Նոր վարչապետը վաղը կմեկնի Շոտլանդիա, որտեղ դեմ առ դեմ կհանդիպի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ։ Հանդիպմանը թագուհին վարչապետին կհանձնարարի ձևավորել նոր կառավարություն։
Պահպանողական կուսակցության առաջնորդի և հետևաբար Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսի հետ միասին պայքարում էր նաև գանձապետարանի նախկին կանցլեր Ռիշի Սունակը։
Լիզ Թրասը դարձավ բրիտանական պատմության մեջ երրորդ կին վարչապետը՝ Մարգարեթ Թետչերից և Թերեզա Մեյից հետո։
Պահպանողական կուսակցությունում քվեարկությունը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ։ 2015 թվականից մինչ օրս Լիզ Թրասը կդառնա Պահպանողական կուսակցությունից Մեծ Բրիտանիայի չորրորդ վարչապետը։
Որպես իր նախընտրական արշավի մաս՝ Լիզ Թրուսն ասաց, որ շտապ քայլեր կձեռնարկի Մեծ Բրիտանիայում բնակարանների աճող ծախսերը լուծելու համար, և եթե հաղթի, մեկ շաբաթվա ընթացքում գործողությունների ծրագիր կներկայացնի՝ էներգիայի աճող գների դեմ պայքարելու համար: