Ուկրաինական լրատվամիջոցներ. Զելենսկին ստորագրել է մի օրենք, որը հիշատակվում է որպես «եվրաինտեգրմանն ուղղված», սակայն հակասում է այն պահանջներին, որոնք Ուկրաինան պետք է կատարի

14:54, 24.06.2026

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն ռադայի կողմից ընդունված վիճահարույց օրենքը, որը վերաբերում է դատավորների բարեվարքությանը և ազգակցական կապերի հայտարարագրմանը։

Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, փաստաթուղթը, որը հիշատակվում է որպես «եվրաինտեգրմանն ուղղված», հակասում է այն պահանջներին, որոնք Ուկրաինան պետք է կատարի։

«Եվրոպեյսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ հունիսի 24-ին Ուկրաինայի խորհրդարանի կայքում օրինագծի վերաբերյալ տեղեկատվությունը թարմացվել է։ Օրենքը վերադարձվել է նախագահի ստորագրությամբ, և սկսվել է ակտի տարածումը։

Ավելի վաղ՝ հունիսի 9-ին, Գերագույն ռադան օրինագիծն ընդունել էր երկրորդ ընթերցմամբ։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չնայած նրան, որ նախագիծը կոչվում է «եվրաինտեգրմանն ուղղված», փորձագիտական շրջանակներում այն քննադատության է արժանանում։

Մասնավորապես, «DEJURE» կազմակերպությունում պնդում են, որ այն չի լուծում այն խնդիրը, որի պատճառով ստեղծվել է։

Հատկանշական է, որ դատավորների բարեվարքության հայտարարագրման կանոններում փոփոխությունները հանդիսանում են այսպես կոչված «Կաչկա-Կոսի պլանի» պահանջներից մեկը, սակայն ընդունված օրինագիծն ուղղակիորեն հակասում է այդ պլանի կետերից մեկին։ Մասնավորապես, պլանը պահանջում է «ժամանակավոր անկախ միջազգային փորձագետների» ներգրավում Ուկրաինայի Գերագույն դատարանի դատավորների հայտարարագրերի ստուգման գործում, մինչդեռ ընդունված օրենքում նման նորմեր նախատեսված չեն։

Նմանատիպ