Թբիլիսիի քաղաքապետարան. Սոցիալապես անապահով երեխաների և դեռահասների կրթության ու առողջ ապրելակերպի խթանման նպատակով իրականացվում են բազմաթիվ ծրագրեր

14:13, 24.06.2026

Մայրաքաղաքի քաղաքապետարանը Թբիլիսիի մունիցիպալիտետում սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում 70 000 և ավելի ցածր վարկանիշային միավորով գրանցված երեխաների և դեռահասների համար իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված կրթությանը և առողջ ապրելակերպի խթանմանը։

Առողջապահության և սոցիալական ծառայությունների քաղաքային հնդամասի ծրագրերի ընթացքի մասին հանրությանն այսօր տեղեկատվություն է տրամադրել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ մայրաքաղաքի կառավարության նիստում։

«Քաղաքապետարանը ֆինանսավորում է սոցիալապես անապահով ընտանիքների մինչև 18 տարեկան անդամների ուսուցումը Աշակերտ-երիտասարդության ազգային պալատում, մարզադպրոցներում, լողավազաններում, աշակերտ-երիտասարդական տներում և արվեստի դպրոցներում։ Նշված ծրագրերով տարեկան միջինը տասը հազար աշակերտ է ֆինանսավորվում։ Աշակերտներն ու երիտասարդները կարող են ընտրել երաժշտական և պարարվեստի ուղղություններ, ասմունք, կերպարվեստ և կիրառական արվեստ, ինչպես նաև առարկայական խմբակներ։ Քաղաքապետարանը ֆինանսավորում է նաև ֆուտբոլի, մարմնամարզության, լողի, ըմբշամարտի և սպորտի այլ ձևերի ուսուցումը»,- հայտարարել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ աշակերտներն ու երիտասարդները երեք ծրագրերի շրջանակներում իրավունք ունեն օգտվելու յուրաքանչյուր տեսակի մեկական խմբակից։ Մասնավորապես, մեկ աշակերտ կարող է ընտրել երեք տարբեր ուղղություններ։

Թբիլիսիի քաղաքապետի տեղեկացմամբ՝ ծառայություններից օգտվելը հնարավոր է ուսումնական հաստատությունների, ինչպես նաև Աշակերտ-երիտասարդության ազգային պալատի տնօրինությանը դիմում ներկայացնելու հիման վրա։

Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Նմանատիպ