Մեծ Բրիտանիայի նավահանգիստներից մեկում, իրավապահները հայտնաբերել են 120 միլիոն ֆունտ արժողությամբ 1,3 տոննա թմրանյութ
Մեծ Բրիտանիայի իրավապահները հայտնաբերել են երկրի համար «հերոինի» ռեկորդային քանակ: Լրատվությունն այս մասին տարածում է «Սքայ նյուս» հեռուստաընկերությունը:
Հանցանքի դեմ պայքարի ազգային գործակալության լրատվությամբ, 120 միլիոն ֆունտ (144 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ 1,3 տոննա թմրանյութը հայտնաբերվել Ֆելիքսթոուի նավահանգստում գտնվող «Հիբրալթար» նավում: Նավը ուղևորվում էր բելգիական Անտվերպեն նավահանգիստ:
«Հերոինը» տեղադրված էր սրբիչներով բեռնված բեռնարկղում, որի վրա գրված էր պրոտեինի փոշի:
Բրիտանիայում հերոինն առգրավվել է օգոստոսի 30-ին, որից հետո ոստիկանությունը բեռնարկղը վերադարձրել է նավի վրա: Բեռնարկղը բեռնատարով հոլանդացի և բելգիական իրավապահների ուղեկցությամբ, Անտվերպենից տեղափոխվել է Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաք:
Բեռնարկղերը բեռնաթափելու ընթացքում իրավապահները ձերբակալել են չորս մարդու: