Մեծ Բրիտանիայի մի քանի քաղաքներում միգրանտների տեղավորման հյուրանոցների մոտ տեղի ունեցած հանրահավաքների և բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 15 մարդ

16:36, 03.08.2025

Մեծ Բրիտանիայի մի քանի քաղաքներում միգրանտների տեղավորման հյուրանոցների մոտ տեղի ունեցած հանրահավաքների և բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 15 մարդ։

Ցույցեր են անցկացվել Լոնդոնում, Նյուքասլում և Մանչեստրում: Ոստիկանության տվյալներով՝ որոշ վայրերում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների միջև։

Ոստիկանությունը Լոնդոնի Իսլինգտոն շրջանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ձերբակալել է ինը մարդու, որոնցից յոթին՝ հասարակական կարգի խախտման համար: Նյուքասլում ձերբակալվել է չորս մարդ։

Մանչեսթերում 1500 մարդ մասնակցել է միգրանտների դեմ երթին։ Երկու մարդ ձերբակալվեց։

Նմանատիպ