Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներ. Մենք կոչ ենք անում Իրանի իշխանություններին զերծ մնալ բռնությունից և պաշտպանել Իրանի քաղաքացիների հիմնարար իրավունքները
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել Իրանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
«Մենք մտահոգված ենք Իրանի անվտանգության ուժերի կողմից բռնության մասին հաղորդագրություններից և խստորեն դատապարտում ենք ցուցարարների սպանությունը», – ասել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները նշել են. «Իրանական իշխանությունները պարտավոր են պաշտպանել իրենց սեփական ժողովրդին և թույլ տալ խոսքի ազատություն և խաղաղ հավաքներ՝ առանց վրեժխնդրության վախի»։
«Մենք կոչ ենք անում Իրանի իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ բռնությունից և պաշտպանել Իրանի քաղաքացիների հիմնարար իրավունքները», – ասվում է հայտարարության մեջ։