Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը Մասկին կոչ է արել ավելի շատ ժամանակ հատկացնել Ամերիկայի ներքին գործերին. Մասկն Ամերիկայի քաղաքացի է, գուցե ավելի լավ է կենտրոնանալ Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում գտնվող խնդիրների վրա
Բրիտանական կառավարությունը Իլոն Մասկին հորդորել է ավելի շատ ժամանակ հատկացնել Ամերիկայի ներքին գործերին։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էնդրյու Գվինը։
Ինչպես գրում են լրատվամիջոցները, բրիտանացի քաղաքական գործիչներին հատկապես նյարդայնացրել են Իլոն Մասկի վերջին հայտարարությունները։ Դրանցից մեկում նա կոչ էր անում բրիտանական կառավարությանը՝ ազատ արձակել ծայրահեղ աջ ակտիվիստ Թոմի Ռոբինսոնին բանտից:
«Իլոն Մասկը Ամերիկայի քաղաքացի է, և միգուցե նա պետք է կենտրոնանա Ատլանտյան օվկիանոսի այն կողմում գտնվող խնդիրների վրա»,- ասել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Էնդրյու Գվինը։
Տեղեկության համար՝ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով առաջադրվել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում, քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Մասկը կարծում է, որ Միացյալ Թագավորությունում նոր ընտրություններ պետք է նշանակվեն։