Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել:
Վերջին 24 ժամվա ընթացքում նա արդեն երկրորդ նախարարն է, որը երկրի վարչապետ Թերեզա Մեյի կողմից իրականացվող «Բրեքսիտի» ծրագրի հետ կապված անհամաձայնության պատճառով հեռանում է պաշտոնից:
Մինչ Բորիս Ջոնսոնը, պաշտոնից հեռացել էր «Բրեքսիթի» նախարար Դևիդ Դևիսը և ԵՄ-ից դուրս գալու հարցերով դեպարտամենտի ղեկավար Սթիվ Բեյկերը:
Հեղինակ -
Edgar Barsegyan