Մեծ Բրիտանիան պատրաստ է հարվածել Սիրիային. Մամուլ
Սիրիայում ուժային գործողություն սկսվելու պարագայում Մեծ Բրիտանիայի ինքնաթիռները կհարվածեն Կիպրոսի Ակրոտիրի ռազմաբազայից։ Այս մասին գրում է Times պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրին։
«Panavia Tornado կործանիչ-ռմբարկուները թռիչքուղու վրա են։ Մենք պատրաստ ենք»,-հայտարարել է նա։
Պարբերականը նաև գրում է, որ հարձակման դեպքում կարող է միանալ Արքայական նավատորմի 45HMS Duncan հածանավը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկրի ստորջրյա նավատորմին հրամայել է դեպի Սիրիայի ափեր շարժվել։ Սուզանավերի անձնակազմերը սպասում են Սիրիայի տարածքը գնդակոծելու հրամանին, որը, հնարավոր է, Լոնդոնից կստացվի հինգշաբթի, ապրիլի 12-ին։
Հեղինակ -
Edgar Barsegyan