Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան խստացրել են անվտանգության նորմերը կրոնական օբյեկտների մոտ
Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակումից հետո Ֆրանսիայի իշխնաությունը կրոնական օբյեկտների մոտ խստացրել է անվտանգության նորմերը:
«Պարեկայինները մոբիլիզացված կլինեն կրոնական օբյեկտների հարակից տարածքում»,- նշել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիտոֆ Կաստաները:
Մզկիթների հարակից տարածքներում խիստ հսկողություն են սահմանել նաև Մեծ Բրիտանիայում:
Նոր Զելանդիայի Կրայստչըրչ քաղաքի երկու մզկիթներում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի:
Հիվանդանոց են տեղափոխել 48 մարդու, որոնց թվում կան նաև երեխաներ:
Ձերբակալվել է չորս մարդ, այդ թվում Ավստրալիայի մեկ քաղաքացի: