Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հյուրանոց է գնել Իբիցայում, հայտնում է The Sun-ը։
Հյուրանոցը գտնվում է Բալեարյան կղզիների ամենահայտնի լողափներից մեկում։ 2014-ին վերակառուցված հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը 226-525 ֆունտ ստերլինգ է։ Հյուրանոցում կա 52 համար, լողավազան, ռեստորան տանիքի վրա և VIP ծառայություններ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը 30-ամյա Մեսին 26 միլիոն ֆունտով 4 աստղանի հյուրանոց էր գնել Բարսելոնայի մոտակայքում գտնվող Սիդժեսում։
Հեղինակ -
Edgar Barsegyan