Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ապահովել արտաքին քաղաքականության միասնականությունը
Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ապահովել արտաքին քաղաքականության միասնականությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ապահովել արտաքին քաղաքականության միասնականությունը միջազգային խոշոր խաղացողների տարաձայնությունների ֆոնին։

Համապատասխան հայտարարությունը նա արել է՝ ելույթ ունենալով Դավոսի համաշխարհային համաժողովում։

«Եվրամիության միասնական արտաքին քաղաքականությունը դեռ բավարար զարգացած չէ։ Եթե 27 երկրներ ի վիճակիչլինեն միասնական ազդակներ ուղղել խոշոր երկրներին, ինչպես Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են, եթե արտաքին քաղաքականությունն իրականացվի միայն ազգային մակարդակով, մեզ մոտ չի ստացվի գոլաբալ խաղացող դառնալը»,- ասել է նա։