Մեր սերնդի, մեր իշխանության ամենակարևոր առաքելությունը երկրի միավորումն է, մենք քայլ առ քայլ արժանապատվորեն կիրագործենք այդ առաքելությունը. Կվիրիկաշվիլի
1918 թվականի մայիսի 26-ի անկախության ակտում կան հետևյալ խոսքերը. «Այսուհետ Վրաստանի ժողովուրդը ինքնիշխան իրավունքներ կրող է և Վրաստանը լիազոր անկախ պետություն է»,- այս խոսքերով է սկսվել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կառավարության այսօրվա նիստին:
Վարչապետի խոսքով, Վրաստանը վաղը նշում է մեծագույն տոնը, որը նվիրվում է Վրաստանի պետականության վերականգնմանը:
Գիորգի Կվիրիկաշվիլին ողջ Վրաստանին նախօրոք շնորհավորել է նշված օրը:
«Վաղը մենք նշում ենք մեծագույն տոն, որը նվիրվում է Վրաստանի պետականության վերականգնմանը, ցանկանում եմ նախօրոք շնորհավորել բոլորին, ողջ երկրին՝ այս տոնի կապակցությամբ և մեր երկրին մաղթել, որ այս անգամ, մեր երկիրը անկոտրում կերպով դառնա եվրոպական ընտանիքի անդամ և այն մեծ գործը, որը հիմնվել է 1918 թվականի մայիսի 26-ին, պսակվի Վրաստանի եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալով: Մենք բոլորս հավատում ենք դրան»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետի մեկնաբանմամբ, Վրաստանը այս օրը նշում է ոչ միայն երկրի, այլև աշխարհի մասշտաբով:
«Առջևում մեզ սպասվում է շատ կարևոր աշխատանք և մեր կարևորագույն գործը մեր երկրի միավորումն է: Սա հավանաբար մեր սերնդի, մեր իշխանության ամենակարևոր առաքելությունն է և վստահ եմ, մենք քայլ առ քայլ արժանապատվորեն կիրագործենք այդ առաքելությունը»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: