Մեր պարտքն է, Ադրբեջանի արդար պայքարը լսելի դարձնենք ամբողջ աշխարհին. Թուրքիայի արտաքին գործերի նախարար

Մեր պարտքն է, Ադրբեջանի արդար պայքարը լսելի դարձնենք ամբողջ աշխարհին,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով, Ադրբեջանը իրավական և բարոյական առումով ճիշտ է և Ադրբեջանի բռնազավթված տարածքները պետք է ազատագրվեն:

«Այստեղ եմ, որպեսզի աշխարհին ցույց տամ Թուրքիայի և թուրք ժողովրդի աջակցությունը Ադրբեջանի նկատմամբ: Մենք պատրաստ ենք, Ադրբեջանին ցուցաբերել ցանկացած տիպի օգնություն»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն: