Մեր պարտքն է՝ գնահատել վետերանների հերոսությունը. Գիորգի Կվիրիկաշվիլի
Մեր պարտքն է՝ գնահատել վետերանների հերոսությունը. Գիորգի Կվիրիկաշվիլի

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլորին, ովքեր իր կյանքն են զոհել հանուն երկրի փրկության և շնորհավորում ենք նրանց բոլորի ընտանիքներին,- այս մասին հայտարարել է Հաղթանակի այգում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետը վետերաններին շնորհավորել է ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը:

«Հատկապես ցանկանում եմ շնորհավորել վետերաններին: Մեր պարտքն է՝ գնահատել նրանց հերոսությունը: Մենք պետք է գրկենք նրանց ամուր, կարևոր մարդկանց, ովքեր հանուն հայրենիքի իրենց կյանքն են դրել զոհասեղանին: Վրաստանն ունեցել է մեծագույն կորուստ՝ ավելի քան 300 000 մարդ չի վերադարձել հետ: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլորին, ովքեր իր կյանքն են զոհել հանուն երկրի փրկության և շնորհավորում ենք նրանց բոլորի ընտանիքներին»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: