Մեր նպատակն է, որ գլխավոր դատախազի թեկնածությունը լինի հասարակության կողմից առավելագույնս լեգիտիմ. Գիորգի Կվիրիկաշվիլի
Մեր նպատակն է, որ գլխավոր դատախազի թեկնածությունը լինի հասարակության կողմից առավելագույնս լեգիտիմ,-այս հայտարարությունը արել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի ավարտից հետո:
Վրաստանի վարչապետի հայտարարությամբ, նիստին քննարկել են ընթացող հարցերը և համաձայնեցրել են դիրքորոշումները:
«Ինչպես ասել եմ երկու օր առաջ, մոտ օրերս տեղի է ունենալու խորհրդարանի արտահերթ նիստ, որտեղ հաստատվելու է հետաքննչական հանձնաժողովի կազմը: Վաղը խորհրդարանային մեծամասնության լիդերները այս հարցով սկսելու են կոնսուլտացիաներ փոքրամասնության ներկայացուցիչների հետ, որտեղ տեղի է ունենալու դիրքորոշումների համաձայնեցում: Հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո, օրենքով սահմանված ժամկետում կայանալու է առաջին նիստը: Այսպիսով գործընթացը արդեն սկսվել է»,-նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետը զրուցել է նաև ներքին գործերի նախարարությունում ընթացող հարցաքննությունների մասին:
«Երկու օր առաջ ՆԳ նախարարի և կառավարության վարչության ղեկավարի հետ հանդիպել ենք ժողովրդական պաշտպանին, ով մեզ է փոխանցել այն հարցերը, որոնք գոյություն ունեն կոնկրետ Սարալիձեի և Դադունաշվիլիի սպանության գործում և ՆԳՆ-ը արդեն սկսել է հարցաքննությունները կոնկրետ հանցանքը թաքցնելու և վկաների վրա ճնշում գործադրելու փաստերով, այսպիսով այս գործընթացը նույնպես սկսվել է»,-հայտարարել է վարչապետը:
Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է նաև, որ նիստին ապագա գլխավոր դատախազի վերաբերյալ քննարկումներ չեն եղել:
Հեղինակ -
Edgar Barsegyan