Մեր լեհ գործընկերները հայտարարել են Ուկրաինա խաղաղապահ առաքելություն ուղարկելու մասին, դա կլինի ուղիղ բախում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուժերի միջև. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինա խաղաղապահ առաքելություններ ուղարկելը ուղիղ առճակատում կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուժերի միջև։ Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։
«Մեր լեհ գործընկերները հայտարարել են Ուկրաինայում խաղաղապահ առաքելություն տեղակայելու մասին։ Կարծում եմ՝ հասկանում եք, թե ինչի մասին են խոսում։ Սա կլինի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի ուղիղ առճակատումը, որից ոչ միայն բոլորն էին ուզում խուսափել, այլև ասում էին, որ երբեք չպետք է տեղի ունենա։ Լեհաստանի ներկայացուցիչները հայտնի են մեծ աղետներ հրահրելուն ուղղված իրենց ոչ ստանդարտ քայլերով, և չեմ բացառում, որ խաղաղապահների մասին խոսելիս նկատի ունեն Արևմտյան Ուկրաինայի հետ իրենց սահմանը։ Միգուցե ուզում են խաղաղապահներ բերել Լվով, այնտեղ շտաբ ստեղծել ու հետո մնալ այնտեղ։ Այս սադրանքի երկրորդ նպատակն այն է, որ խոսքը գնում է ոչ միայն խաղաղապահ առաքելության կոնտինգենտի մասին, այլ նաև ՆԱՏՕ-ի, թե ոչ, այնուհետև բալթյան երկրների գումարտակներ են մտել Ուկրաինայի պաշտպանության համար։ Մենք պետք է զսպվածություն պահպանենք, մեր դիրքորոշումը հստակ է, մենք հստակ ներկայացրել ենք մեր մոտեցումները բանակցություններում։ Արևմտյան երկրները փորձում են հանդես գալ որպես միջնորդ, բայց մենք ունենք հստակ կարմիր գծեր, որոնց մասին խոսում ենք տարիներ շարունակ, և այժմ չենք կարող սահմանափակվել միայն բանակցություններով»,- ասել է Լավրովը։