Մեր երկրի ամբողջականությունը եղել է և մնում է հիմնական խնդիրներից մեկը և երկրի ապաբռնազավթումը մեր իշխանությունների համար մեկ խնդիրն է. Գիորգի Կվիրիկաշվիլի
Մեր երկրի ամբողջականությունը եղել է և մնում է հիմնական խնդիրներից մեկը և երկրի ապաբռնազավթումը մեր իշխանությունների համար մեկ խնդիրն է,-այս հայտարարությունը «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արել է Ռուսթավիում, «Վրացական երազանքի» քաղաքական կոնֆերանսի ժամանակ:
Նրա խոսքերով Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը ընթանում է այնպիսի ուղղությամբ, որ մի կողմից պահպանվի կայունությունը, իսկ մյուս կողմից արտաքին քաղաքականության շնորհիվ միավորվի երկիրը:
«Իհարկ է մենք միասին պետք է աշխատենք, որ երկրում լինի կայությունում և մեր քայլերով հասնենք մեր երկրի ամբողջականացմանը: Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը ընթանում է այնպիսի ուղղությամբ, որ մի կողմից պահպանվի կայունությունը, իսկ մյուս կողմից արտաքին քաղաքականության շնորհիվ միավորվի երկիրը: Մեր գործողությունների շնորհիվ պետք է հզորանա տնտեսությունը և մենք պետք է հասնենք եվրոպական երկրների մակարդակին»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan