Մենք վրդովված ենք Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ մեղադրանք ներկայացնելու և ժամանակի պայմանների կապակցությամբ. Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն է տարածել կապված գլխավոր դատախազության կողմից «Թի Բի Սի բանկի» համահիմնադիրներ, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ մեղադրանքի հարցով:
Ինչպես ասված է հայտարարության մեջ, դեսպանատունը ուշադիր հետևում է Վրաստանի գլխավոր դատախազության կողմից «Թի Բի Սի բանկի» համահիմնադիրներ, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ քրեական մեղադրանքի շուրջ զարգացած իրադարձություններին:
«Մենք վրդովված ենք մեղադրանք ներկայացնելու և ժամանակի պայմանների կապակցությամբ:
Անկողմնակալ և թափանցիկ իրավական համակարգը, որն ազատ է քաղաքական ազդեցությունից, շատ կարևոր է Վրաստանի արևմտյան ինտեգրման և արտասահմանյան ներդրումների համար:
Մենք աջակցում ենք Անակլիայի նավահանգստի նախագծին, որն ամերիկյան ներդրումների կարևոր աղբյուրն է Վրաստանում»,-նշված է հայտարարությունում: