Մենք վրաց ժողովրդին պետք է տանք նոր հեռանկարներ, ովքեր հստակ նշել են, որ ընտրում են Եվրոպական ճանապարհը. Մամիկինս
Վրաստանը բազմաթիվ ոլորտներում գրանցել է չափանիշների բարելավման դինամիկա,-այս մասին Եվրախորհրդարանի արտաքին կոմիտեի անդամ Անդրես Մամիկինսը հայտարարել է միջազգային առևտրի կոմիտեի նիստին:
Կոմիտեի նիստին քննարկվել են Վրաստանի, ՈՒկրաինայի և Մոլդովայի հետ ասոցացման մասին համաձայնագրի իրականացման հարցերը:
Եվրամիության և Վրաստանի միջև ասոցացման մասին համաձայնագիրը գործի է դրվել 2016 թվականի հուլիսին: Այս համաձայնությունը արդեն բերել է իրական եկամուտ: Իմ, որպես զեկուցողի դերի և Վրաստանի քաղաքացիական հասարակության հետ ունեցած կապերի շնորհիվ, պետք է ճանաչեմ, որ Վրաստանը բազմաթիվ ոլորտներում գրանցել է չափանիշների բարելավման դինամիկա, կոնկրետ դատական , գյուղատնտեսությխն, շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, կրթության և նորարարությունների ոլորտներում: Մենք տեսնում ենք, որ այս համաձայնությունը արդյունվետ գործիք է Վրաստանում կառավարության բարելավման համար»,-հայտարարել է Մամիկինսը:
Նրա խոսքերով ողջունելի է, որ Վրաստանի իշխանությունները ցանկանում են իրականացնել կոնկրետ քայլեր:
«Այս համաձայնության շնորհիվ Վրաստանի տնտեսությունը սկսել է կայունանալ: Աջակցել ենք 63 հազար արտադրամասի գործունեությանը, որի շնորհիվ ստեղծվել է 2450 աշխատատեղ: Համաձայնության շնորհիվ Վրաստանը ունի հզոր կառավարման ձև: Եվրամիության օգնությամբ հիմնվել է կառավարության իրավական օգնության կենտրոն, որը իրավաբանական օգնություն է ցուցաբերել մոտ 140 հազար մարդու:»,-նշել է Մամիկինսը:
Հեղինակ -
Edgar Barsegyan