Իմ վրացական երազանքն է, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ. Անդրես Մամիկինս
Իմ վրացական երազանքն է, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ. Անդրես Մամիկինս

Եվրախորհրդարանը աջակցում է Վրաստանին, ցանկանում ենք, որ Վրաստանը տեսնենք մեր տնտեսական և Եվրամիության անդամի կարգավիճակում,-այս մասին Եվրախորհրդարանային Անդրես Մամիկինսը հայտարարել է առաջին ալիքի հետ զրույցում:

«ՈՒղղումներից հետո մենք սկսելու ենք աշխատել կոմպրոմիսային տարբերակի շուրջ: Ես համոզված եմ, որ այս հաշվետվությունը լինելու է հստակ ուղերձ Եվրոպային և ամբողջ աշխարհին: Սա լինելու է ապացույց, որ Եվրախորհրդարանը աջակցում է Վրաստանին: Ցանկանում ենք, որ Վրաստանը դառնա մեր տնտեսական տարածքի մաս և Եվրամիության անդամ: Դուք չեք գտնի ոչ մի խոսք, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության մասին: Շատ անգամ եմ ասել և կրկնում եմ, մենք ճանաչում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,-ասել է Մամիկինսը:

Ինչ վերաբերում է հաշվետվությունում ուղղումներ մտցնելուն, Մամիկինսը հայտարարում է, որ դժվար է նախապես ասել, թե ինչպիսին կլինի հաշվետվության վերջնական տարբերակը:

Մամիկինսը համոզված է, որ Եվրախորհրդարանը կաջակցի դրան: