Վրաստանի ամբողջ կառավարության վաստակն է, որ չեք տեսնում օկուպացված տարածքների վերադարձի հարցի լուծումը ռազմական ճանապարհով. Անդրես Մամիկինս

11:33, 27.03.2019

Վրաստանի ամբողջ կառավարության վաստակն է, որ չեք տեսնում օկուպացված տարածքների վերադարձի հարցի լուծումը ռազմական ճանապարհով,- այս մասին վրացի լրագրողներին հայտնել է Եվրախորհրդարանի անդամ, Անդրես Մամիկինսը՝ Ստրասբուրգում:

Ինչպես նշել է Անդրես Մամիկինսը, Հարավային Օսեթիան և Աբխազիան Վրաստանի անբաժան մասն են, ցավոք, չկա մեկ օրում հարցը լուծելու ճանապարհ:

«Վրաստանի ամբողջ կառավարության վաստակն է, որ դուք չեք տեսնում օկուպացված տարածքների վերադարձի հարցի ռազմական ճանապարհով լուծումը: Հետագա հինգ տարիների ընթացքում դուք ունեք ասոցացման օրակարգ, ես կցանկանայի, որ ապագա Եվրախորհրդարանը ևս շարունակեր նույն վեկտորը և քաղաքականությունը Վրաստանի առնչությամբ»,- հայտարարել է Անդրես Մամիկինսը:

Ստրասբուրգում Վրաստան-Եվրամիության խորհրդարանական ասոցացման կոմիտեի 8-րդ հանդիպումը անցկացվելու է մարտի 27-28-ին, որտեղ կստանան վերջնական հայտարարություն և հանձնարարականներ:

Նմանատիպ