Մենք պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար. Խավյեր Կոլոմինա
Մենք պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար
Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավյեր Կոլոմինան:
Խավյեր Կոլոմինան այսօր ժամանել է Ադրբեջանի Հանրապետություն: Նա կայցելի նաև Վրաստան և Հայաստան: