Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի. Նիկոլ Փաշինյան
Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի. Նիկոլ Փաշինյան

Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի,- այս մասին հայտարարել է Հայաստանի ընդդիմության «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ազատություն ռադիոկայանի հայկական բյուրոյի հարցին, գնում է, թե՞ ոչ, գործընթացը առաջիկա 7 օրում դեպի նոր վարչապետի ընտրություն, Փաշինյանը պատասխանել է, որ դեյուրե պետք է անցկացվեն նոր վարչապետի ընտրություններ, հակառակ դեպքում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Մենք վերլուծում ենք սցենարներ ցանկացած դեպքի համար: Տեսնում եք, ի՞նչ է կատարվում: Ժողովուրդը, որն զգացել է հաղթանակի բույրը, դա ձեռքից բաց չի թողնի»,- նշել է բողոքի ակցիաների ղեկավարը:

Փաշինյանի խոսքով, թե ով կղեկավարի կառավարությունը, միայն տեխնիկական գործընթաց է, սակայն իշխանության և բնակչության հարաբերությունները նախկինի նման չեն լինի:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԺ պատգամավորները չեն աջակցել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: Այսօր Հայաստանի ընդդիմությունը վերսկսել է համընդհանուր անհնազանդության ակցիաները: