Մենք ողջունում ենք Ժողովրդական պաշտպանի և նրա թիմի կողմից իրականացրած լրացուցիչ բժշկական հետազոտությունը, Սաակաշվիլիի առողջական վիճակը օբյեկտիվորեն գնահատելու համար. Կառլ Հարցել
Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հայտարարությամբ, ինքը ողջունում է Վրաստանի Ժողովրդական պաշտպանի և նրա թիմի կողմից Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի օբյեկտիվ գնահատման համար անցկացված լրացուցիչ բժշկական հետազոտությունը։
Այս մասին Կառլ Հարցելը գրել է «Թվիթերի» իր էջում։
«Մենք ողջունում ենք Վրաստանի Ժողովրդական պաշտպանի և նրա թիմի կողմից անցկացված լրացուցիչ բժշկական զննումը՝ պարոն Սաակաշվիլիի առողջության օբյեկտիվ գնահատականը տալու համար, որը Վրաստանում մարդու իրավունքների վերահսկման օմբուդսմենի կարևոր սահմանադրական մանդատի մի մասն է», – գրել է նա:
Վրաստանի Ժողովրդական պաշտպանին առընթեր բժիշկների խումբը երեկ այցելել է Գլդանիի թիվ 18 հաստատություն։