Մենք մշապես հիացած ենք եղել ձեր կողմից իրականացված բարեփոխումների բազմաթվությամբ. Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկա

Մենք մշապես հիացած ենք եղել ձեր կողմից իրականացված բարեփոխումների բազմաթվությամբ,- այս խոսքերով է Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան դիմել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ այսօր անցկացված հանդիպմանը:

Սլովակիայի նախագահն ընդգծել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանի կողմից ունեցած առաջընթացը:

«Մենք մշտապես հիացել ենք ձեր կողմից իրականացված բարեփոխումների բազմաթվությամբ: Սա հեշտ չէր, քանի որ բարեփոխումն իրականացնում եք և ագրեսիվ հարևանը բարդացնում է գործը: Չնայած դրան, ունեք բազմաթիվ ձեռքբերումներ: Ես ծանոթացել եմ ձեր տնտեսության հրաշալի աճին: Անայցագրային ռեժիմը, ասոցացման պայմանագիրը, ազատ առևտրի պայմանագիրը և այժմ արդեն ուղիղ չվերթները Թբիլիսիի և Բրատիսլավայի միջև»,- հայտարարել է Անդրեյ Կիսկան:

Կառավարության ղեկավարը Սլովակիայի նախագահին շնորհակալություն է հայտնել Վրաստանի անկախության օրվա հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար: