Մենք միասին ստեղծել ենք հստակ հարաբերությունների ամուր հիմք, որը տալիս է ինտեգրման մեծ հույս. Գիորգի Կվիրիկաշվիլի
Մենք միասին ստեղծել ենք հստակ հարաբերությունների ամուր հիմք, որը տալիս է ինտեգրման մեծ հույս. Գիորգի Կվիրիկաշվիլի

Երկու կողմերն էլ արձանագրում են, որ Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդի վերջին նիստից հետո նկատվում է մեծ առաջընթաց: Գրանցել ենք կարևոր արդյունքներ, առաջին հերթին անայցագրային ռեժիմ Վրաստանի քաղաքացիների համար,-այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է Բրյուսելում, Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի նիստի ավարտից հետո:

Ինչպես նշել է Կվիրիկաշվիլին, Վրաստանը կատարում է ասոցացման մասին համաձայնագրի բոլոր կետերը, համագործակցության համարյա բոլոր ոլորտներում մերձենում է Եվրամիության՝ օրենսդրական թե ինստիտուցիոնալ չափանիշներին:

«Երկու կողմերն էլ արձանագրում են, որ Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդի վերջին նիստից հետո նկատվում է մեծ առաջընթաց: Գրանցել ենք կարևոր արդյունքներ, առաջին հերթին անայցագրային ռեժիմ Վրաստանի քաղաքացիների համար: Նոյեմբերի վերջին մենք ստացել ենք Եվրամիություն-Վրաստան ասոցացման համաձայնագրի օրակարգի երկար ցուցակ, որը հաշվառված է մինչև 2020 թվականը: Վրաստանը իրականացնում է փուլ առ փուլ ինտեգրում Եվրամիության ներքին շուկա: Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի իրականացումը Վրաստանում առաջացրել է նոր հնարավորություններ: Այսօր Եվրամիությունը մեր խոշոր առևտրական գործընկերն է: Մենք մեր արտադրանքը արտահանում ենք եվրոպական երկրներ»,-ասել է Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքերով, Վրաստանը երկրում գործող ինստիտուտները զարգացնում է այնպես, որ նրանք նմանվեն եվրոպականին: Այդ ինստիտուտներում ներդրվում են այնպիսի նորարարություններ, որի շնորհիվ այդ ինստիտուտները համապատասխանեցվում են եվրոպականին:

«Վրաստանի արտոնագրման կենտրոնի անդամակցությունը եվրոպական արտոնագրման համագործակցություն Եվրամիության հետ փոխհամագործակցության վառ օրինակն է: Մենք շարունակում ենք զարգացնել դա: Մենք փուլ առ փուլ խորացնում ենք գոյություն ունեցող հարաբերությունները: Մենք կոնկրետ քայլեր ենք անում եվրոպական կրթական և մշակութային կյանքին ինտեգրվելու ուղղությամբ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել եվրոպայի միությանը մեզ օգնություն ցուցաբերելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Վրաստանում բարեփոխումներ անցկացնելու նպատակով 2017-2020 թթ. 450 մլն. եվրո տրամադրելու համար»,-նշել է Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքերով, Վրաստանը բարձր է գնահատում, Եվրամիության կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը նկատմամբ աջակցությունը: