Մենք կհասնենք նրան, որ անայցագրային ռեժիմը ունենա հաջող շարունակություն. Կառլ Հարցել
Մենք կհասնենք նրան, որ անայցագրային ռեժիմը ունենա հաջող շարունակություն. Կառլ Հարցել

Մենք կհասնենք նրան, որ այսպիսի կարևոր անայցագրային ռեժիմը ունենա հաջող շարունակություն,-այս մասին Վրաստանում Եվրամիության դեսպան, Կառլ Հարցելը հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի, «շաբաթվա հարցազրույց» հաղորդման եթերում:

«Այսօրվա դրությամբ լավ ենք աշխատում և լավ համագործակցում ենք Վրաստանի իշխանությունների հետ: Գտնում եմ համատեղ ուժերով կհասնենք նրան, որ այս կարևոր անայցագրային ռեժիմը ունենա հաջող շարունակություն»,-հայտարարել է Կառլ Հարցելը:

Նրա խոսքով, անայցագրային ռեժիմը մեծ հաղթանակ է, ինչպես Եվրամիության, այնպես էլ Վրաստանի համար:

«Գտնում ենք, որ սա իսկապես ճիշտ և շատ կարևոր որոշում էր: Որովհետև Եվրոպա էր մեկնում 40 000 Վրաստանի քաղաքացի և այս քանակը գնալով աճում է: Իհարկ է մենք տեսնում ենք նաև մարտահրավերներ, դա կավպած է ապաստան պահանջելու հետ և որոշ դեպքերում քրեական գործերին: Որոշ եվրոպական երկրներ անհրաժեշտություն են տեսնում այս հարցի լուրջ քննարկման տեսանկյունից, սակայն անձամբ ես գտնում եմ, որ Վրաստանի իշխանությունները լրջորեն են վերաբերվում այս հարցին»,-հայտարարել է Կառլ Հարցելը:

Ինչպես նշել է Եվրամիության դեսպանը, որոշ քայլեր արդեն ձեռնարկվել են սակայն անելիքներ դեռ շատ կան:

Կառլ Հարցելը հայտարարել է նաև, որ երրորդ երկրի անվտանգ երկիր հայտարարելը ազգային, պետության կողմից ընդունած որոշում է երկիրը գնահատելու հիման վրա, որը իրականացնում է անձամբ հյուրընկալ երկիրը:

«Սա նշանակում է այն, որ տեղի է ունենում արագացված կարգով քննարկում: Սա չի նշանակում, որ այնտեղից որևէ մեկին վտարելու են: Ապաստան տալու պարտավորություն ունի ցանկացած երկիր: Անվտանգ երկրի կարգավիճակ նշանակում է, որ հյուրընկալ երկրին հնարավորություն է տրվում ապաստան փնտրող մարդկանց գործերը քննարկել կարճ ժամկետում և դա չի նշանակում, որ կապ ունի որևէ մեկի այցի հետ»,-հայտարարել է Կառլ Հարցելը:

Այս հայտարարությամբ նա պատասխանել է հաղորդավարի հարցին, թե որքանով հիմնավորված են Վրաստանի փախստականների հայտարարությունները, որոնք ցույց են անց կացրել Մոնպելյե քաղաքում, որ Վրաստանին անվտանգ երկրի կարգավիճակ շնորհելուց հետո երկիրը այլևս քաղաքական ապաստան չի տալիս վրացիներին, ինչպես նաև հայտարարել են, որ նրանց վիճակը վատթարացել է Սալոմե Զուրաբիշվիլիի Ֆրանսիա այցից հետո: