Մենք հպարտանում ենք ռազմավարական համագործակցությամբ և բարեկամությամբ, որը ունենք Վրաստանի հետ. Վես Միտչել
Մենք հպարտանում ենք ռազմավարական համագործակցությամբ և բարեկամությամբ, որը ունենք Վրաստանի հետ. Վես Միտչել

Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում է Վրաստանի ճանապարհին և ձգտումներին՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ուղղությամբ,-այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական, Վես Միտչելը հայտարարել է՝ ՆԱՏՕ-Վրաստան ժողովրդական դիվանագիտության համաժողովի բացմանը խոսքով ելույթ ունենալիս:

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները հպարտանում է համագործակցությամբ և բարեկամությամբ, որը ունի Վրաստանի հետ:

«Սա իմ առաջին պաշտոնական այցն է Վրաստան: Վերջին երկու օրվա ընթացքում գտնվում էի Բրյուսելում, ՆԱՏՕ-ի արտաքին գործերի մինիստերիալին, Պոմպեոյի հետ միասին: Այդ հանդիպումների ժամանակ, պետքարտուղարը մի քանի անգամ ընդգծել է այն հարցերը, որոնք այսօր ցանկանում ընդգծել ես: Ամերիկայի Միացյալ Նահանգները  աջակցում է Վրաստանի ճանապարհին և ձգտումներին՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության ուղղությամբ:

Մենք կանգնած ենք ձեր կողքին: Հպարտանում ենք  համագործակցությամբ և բարեկամությամբ, որը ունենք Վրաստանի հետ:

ՆԱՏՕ-ի դռները բաց են բոլոր եվրոպական ժողովրդավարության համար, որոնք աջակցում են դաշինքի արժեքներին և որոնք իրենց մասնակցությունն ունեն մեր անվտանգության համատեղ պլանում»,-հայտարարել է Միտչելը:

Նրա խոսքերով Վրաստանը ԱՄՆ-ի հզոր գործընկերն է: