Մենք հայտնվում ենք ձմեռային մարզաձևերի, ձմեռային տուրիզմի ուղղությունների համաշխարհային քարտեզին. Գիորգի Կվիրիկաշվիլի
Մենք հայտնվում ենք ձմեռային մարզաձևերի, ձմեռային տուրիզմի ուղղությունների համաշխարհային քարտեզին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ ազատ ոճի դահուկավազքի և սնոուբորդի 2023 թվականի աշխարհի առաջնությունը Վրաստանում անցկացնելու կապակցությամբ:
Վարչապետի հայտարարությամբ, այս որոշումը կարևորագույն իրադարձություն է:
«Չեմ կարող չշնորհավորել այն հաջողությունը, որը երեկ երեկոյան Հունաստանում հայտարեց Դահուկավազքի միջազգային ֆեդերացիայի նախագահը: Այդ որոշմամբ Վրաստանը դարձել է ազատ ոճի դահուկավազքի և սնոուբորդի 2023 թվականի աշխարհի առաջնության հյուրընկալող երկիրը: Մենք հայտնվում ենք ձմեռային մարզաձևերի, ձմեռային տուրիզմի ուղղությունների համաշխարհային քարտեզին»,- հայտարարել է վարչապետը: