Մենք ենթադրում ենք, որ այս տարի կունենանք երկնիշ տնտեսական աճ. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք ենթադրում ենք, որ այս տարի կունենանք երկնիշ տնտեսական աճ. Իրակլի Ղարիբաշվիլի

Մենք խորհրդարանին ենք ներկայացրել լրամշակված բյուջե, վերանայված տարբերակ, բայց նոյեմբերին մենք ինտենսիվ կաշխատենք նախարարությունների, գերատեսչությունների հետ և ամսվա վերջում վերջնական տարբերակը կներկայացնենք խորհրդարանին,- այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկիրն ունի շատ ուժեղ տնտեսական աճ։

«Իննամսյա տնտեսական աճը կազմել է 11,3%, վերանայվել է իրական տնտեսական աճի կանխատեսումը և ենթադրում ենք, որ այս տարի կունենանք երկնիշ տնտեսական աճ։ Տնտեսական աճի կանխատեսման աճով պայմանավորված՝ աճել է նաև անվանական ՀՆԱ-ի կանխատեսումը և բյուջեի առաջին տարբերակով կանխատեսված 58,4 մլրդ լարիի փոխարեն վերանայված տարբերակը կանխատեսվել է 58,7 մլրդ լարի։ 2022 թվականին իրական տնտեսական աճի կանխատեսումը 6 տոկոս է։ Մակրոտնտեսական ցուցանիշների առումով 2022 թվականի անվանական համախառն ներքին արդյունքը կազմում է 65 միլիարդ լարի, ինչը նշանակում է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 5 500 ԱՄՆ դոլարը»,- ասել է վարչապետը։