Մենք արդար առաջարկներ ունենք, կարծում ենք, ընդդիմության կողմից անհրաժեշտ են քայլեր, որպեսզի ձեռք բերվի պայմանավորվածություն. Արչիլ Թալակվաձե
Մենք արդար առաջարկներ ենք արել, կարծում ենք, որ ընդդիմությունը դեռ պետք է քայլեր ձեռնարկի համաձայնության հասնելու համար, – այս մասին, Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո, հայտարարել է խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:
«Այսօր շատ կարևոր աշխատանքային օր էր բանակցային գործընթացում: Եվս մեկ անգամ ողջունում և շնորհակալություն ենք հայտնում Եվրամիությանը նման բարձր մակարդակի ներգրավվածության և երկխոսությունը դյուրացնելու համար: Բանակցությունները շարունակվում են, կան դեռ աշխատանքային հարցեր, դիրքորոշումներն էլ ավելի մերձեցնելու համար:
Ներկայումս մենք ներկայացրել ենք արդար առաջարկներ: Կարծում ենք, որ ընդդիմությունը դեռ պետք է քայլեր ձեռնարկի համաձայնության հասնելու համար, քանի որ այս համաձայնության լուծման հիմնական ձևը կողմերի քայլերն են, և ոչ միայն իշխանությունների կողմից կոնկրետ որոշումների կայացումը, որոնք, իհարկե, արդեն արդար առաջարկների տեսքով ներկայացվել է մեր կողմից: Մենք հարգում ենք մեր հասարակության և մեր քաղաքացիների ընտրությունը, հարգում և հոգ ենք տանում մեր աջակիցների ընտրության համար: Իհարկե, համաձայնությունը հնարավոր է միայն արդար պայմաններով», – հայտարարել է Թալակվաձեն:
Նրա խոսքով, ինքը հույս ունի, որ կկարողանան համաձայնության գալ արդար պայմանների շուրջ:
«Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած ընդդիմադիր կուսակցության և ցանկացած կուսակցության օրակարգից վեր են կանգնած՝ հետագա համախմբման, ժողովրդավարության ամրապնդման և եվրոպական ինտեգրման հարցերը, երբ տարածաշրջանում կան որոշակի մարտահրավերներ, փոփոխություններ, երբ հետկովիդյան տնտեսությունը պահանջում է արագ վերականգնում, և անհրաժեշտ է աղքատության նվազեցում և աշխատատեղերի ստեղծում: Մենք պետք է որոշումներ կայացնենք հենց այդ խնդիրների շուրջ, և պետք է հասկանանք, որ ամեն օր, երբ ընդդիմությունը մնում է արհեստական ճգնաժամի մեջ և բոյկոտում է, մեր երկրի համար կորած օր է: Եվս մեկ անգամ, հուսով եմ, որ կկարողանանք պայմանավորվել արդար պայմանների շուրջ: Երկխոսությունը կշարունակվի: Դեռևս կան խնդիրներ, որոնց շուրջ անհրաժեշտ է մերձեցնել դիրքերը:
Վարչապետը, կարծում եմ, շատ կարևոր և գործնական այց կունենա Բրյուսել, որտեղ նա կներկայացնի իշխող թիմի կողմից կոնկրետ ծրագրերն ու տեսլականները: Կարծում եմ նաև, որ այսօր, այս հանդիպումներից հետո, Եվրամիությունը շատ ավելի տեղեկություններ և գիտելիքներ ունի այն մասին, թե իշխանությունն իրականում ինչ է արել մինչ այժմ այդ հարցերը լուծելու համար: Հասարակությունը դա շատ շուտ կհասկանա և ես համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կկարողանա գնահատել, թե որքանով է կառուցողական և արդարացի իշխանությունը այս բանակցություններում», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: