Մենք արդար առաջարկներ ունենք, կարծում ենք, ընդդիմության կողմից անհրաժեշտ են քայլեր, որպեսզի ձեռք բերվի պայմանավորվածություն. Արչիլ Թալակվաձե
Մենք արդար առաջարկներ ունենք, կարծում ենք, ընդդիմության կողմից անհրաժեշտ են քայլեր, որպեսզի ձեռք բերվի պայմանավորվածություն. Արչիլ Թալակվաձե

Մենք արդար առաջարկներ ենք արել, կարծում ենք, որ ընդդիմությունը դեռ պետք է քայլեր ձեռնարկի համաձայնության հասնելու համար, – այս մասին, Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպումից հետո, հայտարարել է խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:

«Այսօր շատ կարևոր աշխատանքային օր էր բանակցային գործընթացում: Եվս մեկ անգամ ողջունում և շնորհակալություն ենք հայտնում Եվրամիությանը նման բարձր մակարդակի ներգրավվածության և երկխոսությունը դյուրացնելու համար: Բանակցությունները շարունակվում են, կան դեռ աշխատանքային հարցեր, դիրքորոշումներն էլ ավելի մերձեցնելու համար:

Ներկայումս մենք ներկայացրել ենք արդար առաջարկներ: Կարծում ենք, որ ընդդիմությունը դեռ պետք է քայլեր ձեռնարկի համաձայնության հասնելու համար, քանի որ այս համաձայնության լուծման հիմնական ձևը կողմերի քայլերն են, և ոչ միայն իշխանությունների կողմից կոնկրետ որոշումների կայացումը, որոնք, իհարկե, արդեն արդար առաջարկների տեսքով ներկայացվել է մեր կողմից: Մենք հարգում ենք մեր հասարակության և մեր քաղաքացիների ընտրությունը, հարգում և հոգ ենք տանում մեր աջակիցների ընտրության համար: Իհարկե, համաձայնությունը հնարավոր է միայն արդար պայմաններով», – հայտարարել է Թալակվաձեն:

Նրա խոսքով, ինքը հույս ունի, որ կկարողանան համաձայնության գալ արդար պայմանների շուրջ:

«Մենք պետք է հասկանանք, որ ցանկացած ընդդիմադիր կուսակցության և ցանկացած կուսակցության օրակարգից վեր են կանգնած՝ հետագա համախմբման, ժողովրդավարության ամրապնդման և եվրոպական ինտեգրման հարցերը, երբ տարածաշրջանում կան որոշակի մարտահրավերներ, փոփոխություններ, երբ հետկովիդյան տնտեսությունը պահանջում է արագ վերականգնում, և անհրաժեշտ է աղքատության նվազեցում և աշխատատեղերի ստեղծում: Մենք պետք է որոշումներ կայացնենք հենց այդ խնդիրների շուրջ, և պետք է հասկանանք, որ ամեն օր, երբ ընդդիմությունը մնում է արհեստական ​​ճգնաժամի մեջ և բոյկոտում է, մեր երկրի համար կորած օր է: Եվս մեկ անգամ, հուսով եմ, որ կկարողանանք պայմանավորվել արդար պայմանների շուրջ: Երկխոսությունը կշարունակվի: Դեռևս կան խնդիրներ, որոնց շուրջ անհրաժեշտ է մերձեցնել դիրքերը:

Վարչապետը, կարծում եմ, շատ կարևոր և գործնական այց կունենա Բրյուսել, որտեղ նա կներկայացնի իշխող թիմի կողմից կոնկրետ ծրագրերն ու տեսլականները: Կարծում եմ նաև, որ այսօր, այս հանդիպումներից հետո, Եվրամիությունը շատ ավելի տեղեկություններ և գիտելիքներ ունի այն մասին, թե իշխանությունն իրականում ինչ է արել մինչ այժմ այդ հարցերը լուծելու համար: Հասարակությունը դա շատ շուտ կհասկանա և ես համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կկարողանա գնահատել, թե որքանով է կառուցողական և արդարացի իշխանությունը այս բանակցություններում», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: